Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից․ ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված․ Կարդացեք՝ այս հղումով
Աբովյան քաղաքի մարզադաշտում ընթացող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»– «Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ լույսերն անջատվել են...
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է տարածել իր էջում ու գրել.
«Նախկիններն են մեղավոր:
Աբովյան քաղաքի մարզադաշտում ընթացող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»–«Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ լույսերն անջատվել են... Նիկոլականնե'ր, ֆաս նախկինների վրա...»:
***
Ավելացնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ռուժոմբերոկի»դարպասը։
Պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 29-ին։
***
ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել. «Այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է: Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:
Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»: