Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի, ավելացած 3 րոպեին ևս մրցակիցները չկարողացան արձանագրել հակառակորդի դարպասի գրավում:
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Խմբի մանձնյա առաջատարը մնում է Հայաստանը՝ 10 միավորով:
Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 7 միավորով երրորդն է։
Երկրորդ տեղ բարձրացավ Գերմանիայի հավաքականը, որը Տիմո Վերների եւ Լերոյ Սանեի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյի թիմին։
Ռումինիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց իսլանդացիներին եւ 6 միավորով չորրորդն է։ Իսլանդիան 5-րդն է՝ 3 միավոր։
Լիխտենշտեյնն առանց միավորի վերջինն է։
3 օր անց՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 22:45-ին Հայաստանի հավաքականը Շտուտգարդում կհյուրընկալվի Գերմանիայի հավաքականին: