Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության մրցումային 2-րդ օրվա կենտրոնական խաղում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հետ:
Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում նրանց միջեւ հանդիպումն ավարտվեց 3:3:
Եվրոպայի գործող չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի առաջատր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ իսպանացիներից Դիեգո Կոստան դուբլ ձեւակերպեց:
ԱԱ-2018, B խումբ
Պորտուգալիա - Իսպանիա՝ 3։3
Կրիշտիանու Ռոնալդու, 4, 44, 88 – Դիեգո Կոստա, 24, 55, Նաչո, 58
Հիշեցնենք, որ այս խմբի մյուս խաղում Իրանը հաղթել էր Մարոկկոյին` 1-0: