▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱ-2014. Առաջին խոշոր անակնկալը. Ուրուգվայ-Կոստա Ռիկա՝ 1-3

Աշխարհի առաջնության երրորդ խաղային օրվա շրջանակներում D խմբում ընգրկված Ուրուգվայի ազգային հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի ընտրանուն, ովքեր համարվում են խմբի ակնհայտ հետնապահը:

Հանդիպումը բավականին հաջող սկսվեց ուրուգվայցիների համար, 24-րդ րոպեին թիմը վաստակեց 11մ հարված, որը հստակ իրացրեց Էդիսոն Կավանին: Սակայն երկրորդ խաղակեսւոմ կենտրոնական Ամերիկան ներկայացնող թիմը ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց՝ երեք գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Նախ հաշիվը հավասարեցրեց Արսենալի հարձակվող Ժոել Քեմբելը, ով վարձավճարով հանդես է գալիս Օլիմպիակոսի կազմում, ապա Դուարտեն առաջ մղեց հյուրերին: Հանդիպման վերջնական հաշիվն էլ ձևակերպեց Ուրենան՝ 84-րդ րոպեին:

Այսպիսով Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման ֆավորիտներից մեկը անկանկալ պարտություն կրեց ընդգծված հետնապահից, նույնիսկ խաղավերջում Մաքսի Պերեյրան տգեղ արարքի համար հեռացվեց խաղադաշտից:

Ուրուգվա-Կոստա Ռիկա՝ 1-3 

footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее