Հայաստանի Պրոֆ Իթֆ Թաեքվոնդոյի ֆեդերացիան Մոկսվայում մասնակցել է ITF Taekwon-do Union-ի Ռուսաստանի գավաթի խաղարկությանը. ֆեդերացիայի նախագահ Արսեն Գևորգյանն ու Հայաստանը ներկայացնող 9 մարզիկները վերադարձել մեծ նվաճումներով՝ 9 մեդալ, որից 6-ը ոսկե և 3 - ը՝ արծաթե:
Ոսկե մեդալակիրներն են 13-ամյա Էրիկ Գևորգյանն ու Սոֆի Ստեփանյանը, 10-ամյա Արփի Նավոյանն ու Էդգար Գասպարյանը, 8-ամյա Մոնթե Կարապետյանն ու 15-ամյա Ստեփան Ստեփանյանը:
Արծաթե մեդալների են արժանացել 15 ամա Կարեն Սադյան ու Արշամ Գևորգյանը և 16 - ամյա Ալբերտ Վարդանյանը: Հայաստանի «ՊՐՈՖ» ԻԹՖ Թաեքվոնդոյի Ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի ԻԹՖ թաեքվոնդոյի մի քանի հաջողված դպրոցների կողմից Հայաստանում թաեքվոնդոյի զարգացումը կոորդինացնելու և նրա տարածմանը նպաստելու համար։
Ֆեդերացիան Միջազգային Թաեքվոնդո Ֆեդերացիայի (ԻԹՖ) Միության գրանցված անդամ է։
Ֆեդերացիայի նախագահն է սպորտի միջազգային վարպետ, 5-րդ Դան Միջազգային հրահանգիչ՝ Արսեն Գևորգյանը։