44-օրյայի մասնակից մարզիկ Էդուարդ Վարդանյանն իր հաղթանակը նվիրեց Արցախում շրջափակված 120.000 հայերին
Հունիսի 16-ին Սոչիում անցկացվեց խառը մենամարտերի АСА 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով Գրան Պրիի եզրափակիչ մրցամարտն էր։
Վարդանյանը երրորդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով և դարձավ Գրան պրիի հաղթող։
Վարդանյանը նախորդ տարվա նոյեմբերին ACA 147 մրցաշարում Յուսուֆ Ռաիսովի դեմ մենամարտում ևս հաղթել էր տեխնիկական նոկաուտով։ Այժմ նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։
Հայ մարզիկը մենամարտից հետո ասել է, որ իր հաղթանակը նվիրում է 120000 հայերին, որոնք գտնվում են Արցախում՝ շրջափակման մեջ։