▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

34 մլն եվրո. «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է արել «Բորուսսիային»

«Մանչեսթեր Յունայթեդը» չի թողնում Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հույսերը:

Համաձայն Daily Mail-ի` անգլաիցները ավելացրել են առաջարկվող գումարի չափը: Այժմ նրանք Մխիթարյանի տրանսֆերի համար 34 մլն եվրո են առաջարկում «Բորուսսիային»: Ավելի վաղ «Յունայթեդն» առաջարկում էր 25 միլիոն եվրո, սակայն գերմանացիները հրաժարվել էին վաճառել ֆուտբոլիստին` պահանջելով 40 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար:

Նշվում է, որ Մխիթարյանի հեռանալու դեպքում «Բորուսսիան» «Վոլֆսբուրգից» ձեռք կբերի Անդրե Շյուռլեին:

Նյութի աղբյուր՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее