▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2024 և 2028 թվականների Օլիմպիադաները կանցկացվեն Փարիզում և Լոս Անջելեսում

2024 և 2028թթ-ի Օլիմպիական խաղերի տերերը կդառնան համապատասխանաբար Փարիզն ու Լոս Անջելեսը: Ավելի վաղ Համբուրգը, Հռոմն ու Բուդապեշտը հրաժարվեցին խաղերի անցկացման իրավունքի համար պայքարից՝ հասկանալով, որ դրանց ծախսերը չափազանց մեծ են, գրում է Բի-Բի-Սին:

Սակայն մինչև օգոստոսի սկիզբ Լոս Անջելեսն ու Փարիզը չէին կարողացել պայմանավորվել, թե ով է Օլիմպիադան ավելի վաղ ընդունելու: Փարիզը պնդում էր, որ օրիմպիական ավանի կառուցման համար տրամադրված հողը ազատ կլինի միայն մինչև 2024թ-ը, իսկ Լոս Անջելեսն իր հերթին պնդում էր, որ 2028թ-ին Օլիմպիադա անցկացնելն ավելի թանկ կլինի, քան 4 տարի ավելի վաղ, և քաղաքը կարող է այդպիսի ծախսեր չկարողանա անել:

Եթե քաղաքները չկարողանային պայմանավորվել, Միջազգային օլիմպիական կոմիտեն ստիպված կլիներ քվեարկությամբ լուծել այն հարցը, թե որ քաղաքը երբ է ընդունելու Օլիմպիադան, և դա տեղի կունենար 2017թ-ի սեպտեմբերին Լիմայում կայանալիք նիստին: Այժմ բավական է, որպեսզի ՄՕԿ-ը պաշտոնապես հայտարարի, որ 2024թ-ի Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, իսկ 2028-ինը՝ Լոս Անջելեսում:

Քաղաքներից յուրաքանչյուրն արդեն երկու անգամ խաղեր է ընդունել՝ Լոս Անջելեսը 1932 և 1984թթ-ին, իսկ Փարիզը 1900 և 1920թթ-ին:

Այս մարաթոնը կայացել է 1932թ-ի օգոստոսի 7-ին: Զաբալան վազում էր առաջատար խմբում գրեթե ողջ մրցավազքի ընթացում և միայն այն ժամանակ, երբ եզրագծին ընդամենը 4 կմ էր մնում, նա առաջ անցավ և հաղթեց մրցավազքը 19 վայրկյանով ավելի շուտ, քան Սամուել Ֆերիսը Մեծ Բրիտանիայից: Զաբալան դարձավ առաջին հարավամերիկյան չեմպիոնը մարաթոնում: Լուսանկարը՝ հետևյալ կայքից. Olympic Games Marathon

Կա միայն մեկ քաղաք, որը երեք անգամ Օլիպիադա է ընդունել՝ Լոնդոնը:

Լոս Անջելեսի 1984թ-ի Օլիմպիական խաղերին ներկա չէին ԽՍՀՄ մարզիկներն ի պատասխան Օլիմպիադա-80-ի բոյկոտին ԱՄՆ և այլ արևմտյան երկրների հավաքականների կողմից: Բոյկոտը կապված էր խորհրդային բանակի՝ Աֆղանստան ներխուժելու հետ:

Բի-Բի-Սիի սպորտային մեկնաբան Ալեքս Քեփսթիքը պնդում է, որ, չնայած իրադարձությունների հաջող զարգացման մասին կողմերի հայտարարությանը, Փարիզը հասավ իրենին, իսկ Լոս Անջելեսը պարտություն կրեց, իսկ ամերիկյան քաղաքն այժմ պետք է իրոք ավելի շատ փող ծախսի Օլիպիադայի անցկացման վրա, քան եթե ընդուներ այն 4 տարի ավելի շուտ:

Քեփսթիքի կարծիքով ՄՕԿ-ին բարդ աշխատանք է սպասվում, որը կայանում է հետագա Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածուներ գտնելու մեջ, քանի որ այդ միջոցառման ծախսերն ամեն տարի միայն աճում են:

Լոս Անջելեսի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ ՄՕԿ-ը մոտ ժամանակներս նրանց 1,4մլրդ դոլար կփոխանցի Օլիմպիադա-2028-ի անցկացման նախապատրաստաման համար:

 

Հարավային Կովկասի լուրերի ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее