2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը կդառնա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Այս մասին ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտարարել է մրցաշրջանից առաջ թիմի ներկայացման ժամանակ։
«Մի կարևոր հայտարարություն. մրցաշրջանի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է Մուսաևը։
Սպերցյանը 24 տարեկան է, նա ավարտել է Կրասնոդարի ակադեմիան, որտեղ սկսել է մարզվել 10 տարեկանից։ 2018 թվականին Սպերցյանը նորամուտը նշեց «Կրասնոդար-2»-ում, իսկ 2020 թվականին՝ հիմնական թիմում։ Կիսապաշտպանը հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում։
Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն էր, ով հունիսին տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»։