Հայաստանի ազգային հավաքականի 20-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը հավաքականում 16-րդ խաղն է անցկացրել ու գերազանցեց Ստյոպա Մկրտչյանի տարիքային ռեկորդը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Մկրտչյանն այդ տարիքում հավաքականում խաղացած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 15 խաղ էր անցկացրել: