Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է տարածել իր էջում ու գրել է․ «Երկու Հայ ովքեր հանդես կգան Չեմպիոնների Լիգայում,բայց ոչ ազգային հավաքականում։ Ո՞վ է հաջորդը։ #ԽախոլՊրիվետ»:
Բաբկեն Պիպոյանն էլ նույն թեմայով գրել է․ «Չեմպիոնների լիգայում հանդես կգան այն երկու հայ ֆուտբոլիստները, որոնք հանդես չեն գալիս մեր ազգային հավաքականում:
Կեցցե՛ մարզիչը: Կեցցե՛ ֆեդերացիան»:
Ներկայացնում ենք նաև Գարիկ Բարեղամյանի գրառումը․
«Հատուկ Սլովան-Միտյուլանդ խաղը դրել 0-90 րոպե նայել եմ )) Դուք Բարսեղյան պիտի տեսնեիք, պասերը, գրագետ խաղը... Տիկոն կյանքում ավելի լավ մարզավիճակում չի էղել, ինչքան վերջին տարին ! Ու գիտեք ի՞նչ, մեր տղու 86-րդ րոպեին խփած հիասքանչ գոլը իրա թիմին դուրս ա բերում ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼ : Էն տղու, որ զբոռնի չեն կանչում արդեն տևական ժմկ ա... Արդեն չգիտեմ մեր տեղական ֆուտբոլը, ներառյալ ազգային հավաքականը ինչ ստանդարտներով ու արժեքներով ա առաջնորդվում, բայց տհաճ ա արդեն հետևելը էս հարցական պրոցեսսներին... Հենոյի իրա լավագույն ժմկում գնալը հավաքականից լավագույն օրինակ... Շնորհավոր մեզ, շատ խնդալույա ) Ոնցոր հակառակ աշխատեն սաղ ֆրոնտներով»։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում