▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 բասկետբոլիստ չի միանա Հայաստանի հավաքականին

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջիկա երկուշաբթի կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին: Այդ մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Մեր հավաքականը Օլիմպավանում կանցկացնի երկու մարզում, որից հետո կմեկնի Ալբանիա, որտեղ նոյեմբերի 23-ին այդ երկրի հավաքականի հետ կանցկացնի ընտրական փուլի առաջին հանդիպումը: Երեք օր անց մեր թիմն իր հարկի տակ կընդունի Դանիային:

«Ամռանն Ալբանիայի հետ երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել եւ երկուսում էլ հաղթել ենք: Բայց այն ժամանակ մենք հանդես ենք եկել մարտական կազմով», – ասել է Արթուր Նազարյանը:

Բանն այն է, որ մեր հավաքականն այդ խաղերից առաջ կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

«Մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ մեզ: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները: Հարցականի տակ է նաեւ Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը: Մեզ չի կարող օգնել նաեւ իրանահայ Վարդան Բիդրոսյանը: Վերջինս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Նույն պատճառով հնարավոր է թիմին չմիանա Արագատ Աբրահամյանը», – եզրակացրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее