Կարծում եմ, որ եթե Արեւմուտքը Մոսկվայի առջեւ երկընտրանք դնի՝ համաձայնել Ղրիմի հանդեպ միջազգային (ՄԱԿ-ի մանդատ, ԵԱՀԿ որեւէ հատուկ ձեւաչափ) վերահսկողության հաստատման՝ թերակզղու կառավարմանը Ուկրաինայի եւ Ռուսաստանի համատեղ մասնակցությամբ, կամ էլ ունենալ 2-3 տարուց ՆԱՏՕ-ի բազաներ հենց քթի տակ՝ Դոնեցկում եւ Խարկովում, գումարած միջազգային մեկուսացում եւ պատժամիջոցներ, ապա Պուտինը կնախընտրի առաջին տարբերակը: Այս իմաստով Ղրիմը (հանած Սեվաստոպոլն իր ռազմածովային բազայով) Ռուսաստանի համար՝ դեպի արեւելք ընդլայնվող ՆԱՏՕ-ի հետ իր անվտանգության շուրջ տարվող երկարամյա առեւտրում հնարավոր առավելագույնը ստանալու միջոցի, յուրօրինակ գրավի դեր կարող է խաղալ:
Ղրիմը Ռուսաստանի համար յուրօրինակ գրավի դեր կարող է խաղալ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet