Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․
«Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել Սաֆարյան փողոցի մայթի «օրինական զավթման» մասին, ՀՀ քննչական կոմիտեն առերևույթ հանցանք է տեսնում ՀՀ օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով և այսօրվանից նախաձեռնվում է քրեական վարույթ։
Հիշեցնեմ, որ ըստ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մայթը Ավանգարդ Մոթորսի սեփականությունն է։
Իսկ մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը»։