Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է վթարի ենթարկվել Ակտաուում:
Մինչ անկումն ադրբեջանական AZAL ընկերության ինքնաթիռը շտապ վայրէջք է խնդրել, գրել են ԶԼՄ-ները։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է Embraer 190 ինքնաթիռի և թռչունների երամի բախումը, հայտնել է ընկերությունը։
Այն հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի մոտ՝ 3 կմ հեռավորության վրա։
Ղազախստանում կործանված ինքնաթիռում եղել է 67 մարդ և անձնակազմի հինգ անդամ, գրել է Baza-ն։
Գրոզնիում մառախուղի պատճառով Բաքվից ինքնաթիռը վերուղղորդվել է Մախաչկալա, այնուհետև՝ Ակտաու. հայտնել է Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Անձնակազմն աղետի ազդանշան է ուղարկել մեկնելուց մոտ մեկ ժամ հետո: Մոտ 15 րոպե անց որոշում է կայացվել թռչել Ակտաուի օդանավակայան։ Ինքնաթիռը կործանվել է Երևանի ժամանակով 10:28-ին։
Վթարից ողջ է մնացել 6 մարդ, հայտնել է Ղազախստանի Առողջապահության նախարարը։
Ղազախստանի Մանգիստաուի մարզի վարչակազմի տվյալներով՝ փրկվածների թվում կա մեկ երեխա։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ակտաուի մարզային հիվանդանոց։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման վայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։