▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Վերջին 5 տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու իրականացվել է չարտերային չվերթ՝ պատվիրված միջազգային ընկերության կողմից։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան գերատեսչությունից պատասխանել են, որ այդ չվերթն առաջինը չի եղել։

«Վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 66 պետական չվերթ է իրականացվել», - մասնավորապես պարզաբանել են նախարարությունից:

Ընդ որում, Երևան-Բաքու-Երևան երթուղով օդանավերը թռիչքներ են իրականացնում երկու հետագծերով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին