«Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ»․ Մարինա Խաչատրյան
Հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ։
Ռեստորաններից մեկը որոշում է քեֆից մնացած սնունդն ուղարկել ծերանոց։ Ծերանոցից մերժում են։
Ինձ դուր եկավ այդ մոտեցումը, դա հասարակ հարգանք է ծերերի նկատմամբ։
Ծերանալ ու հայտնվել ծերանոցում չի նշանակում մղվել հասարակության ծայրամաս ու սնվել ուրիշների մնացորդներով։
Պետք չէ լինել այնքան չտես, որ սեղանները լցնել անհրաժեշտից ավել սննդով, հետո կրակն ընկնել այդքան ուտելիքի ձեռը։
Հ.Գ. Նույնը վերաբերում է մանկատներին»։