▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խառը գործերի, բարի լույսի ու բարի գիշերի նախարարությունը

 

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Երկրորդ առաջարկով նախատեսվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Վերջինը ԵՏՄ ինտեգրման խնդիրներով է զբաղվելու, ունենալու է այլ գործառույթներ՝  օրինակ ԵՄ ինտեգրման հարցը և այլն:
Ակնկալում էին, որպետք է ներկայցնեք հիմնավորումները, հայեցակարգային մակարդակով մոտեցումները և այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն այս նախարարությունները: Քանի որ չենք հասկանում, թե այս նախարարությունն ինչով է զբաղվելու, կարելի է անունը դնել խառը գործերի նախարարություն: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն անվանումը պետք է ունենա հստակ ուղղվածություն, գործառույթների հսակ ներկայացում: Թե չէ կարելի է բարև, բարի լույսի նախարարութուն անունը դնել, բարի գիշերի:
Կառավարության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին՝ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱԺ քննարկմանն  էր ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

Երկրորդ առաջարկով նախատեսվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Վերջինը ԵՏՄ ինտեգրման խնդիրներով է զբաղվելու, ունենալու է այլ գործառույթներ՝  օրինակ ԵՄ ինտեգրման հարցը և այլն:

Անդրադառնալով նախագծին՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, թե  ակնկալում էին, որ պետք է ներկայցնեին հիմնավորումները, հայեցակարգային մակարդակով մոտեցումները և այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն այս նախարարությունները:

«Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն անվանումը պետք է ունենա հստակ ուղղվածություն, գործառույթների հստակ ներկայացում: Քանի որ չենք հասկանում, թե այս նախարարությունն  ինչով է զբաղվելու, կարելի է անունը դնել խառը գործերի նախարարություն կամ  բարև, բարի լույսի, բարի գիշերի նախարարութուն»,-նշեց պատգամավորը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին