▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա հեռուստաբեսթսելերը. «Հարազատ թշնամի»

Newmag.am-ը գրում է. Ամեն աշխատանքային օր փրայմ թայմին «Արմենիա» հեռուստաընկերության էկրանին է հայտնվում «Հարազատ թշնամի» սերիալը: Այն կարճ ժամանակահատվածում դարձավ սերիալային արտադրության առաջատարը՝ ձեռք բերելով աննախադեպ բարձր հեռուստավարկանիշ: Այս սերիալը դիտում են մեծ ու փոքր: Բացառիկ զրույցների շարքն այս անգամ նվիրել ենք հենց այդ հեռուստաարտադրանքին: Սերիալը շուտով կավարտվի: Զրուցել ենք Հայաստանում մինչև այսօր ամենաբարձր վարկանիշ հավաքող սերիալների սցենարների հեղինակի` Դիանա Գրիգորյանի հետ:

Ինչպե՞ս է ստացվելոր բոլոր սերիալներն էլ մշտապես հավաքել են մեծլսարան:

– Հիմա Դուք փաստ եք արձանագրում և, որքան էլ համեստությունս թույլ տա խույս տալ, չեմ կարողանա չասել, քանի որ դա փաստ է: Մի քիչ դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Իրավունք ինձ չեմ կարող վերապահել ու ասել, որ ես ճիշտ եմ հասկանում, իրավունք չեմ կարող վերապահել ու ասել, որ ավելի խելոք եմ: Գուցե պատճառն այն է, որ իմ կողքին իսկապես լավ մասնագետներ են, նրանք սիրում են իրենց գործը, գուցե նրանից է, որ ես կարողանում եմ լավ խումբ հավաքել: Որովհետև եթե ունես լավ թիմ, արդյունքն ակնհայտ է լինում: Ավել բան չեմ կարող ասել:

- Կա՞ ինչ-որ մեխանիզմ, որի շնորհիվ Դուք կառուցում եք սցենարներ և որի միջոցով էլ հավաքում եք մեծ լսարան, թե՞պարզապես դրանք լավ աստղի տակ են ծնվում:

– Մարդն առհասարակ իր սխալներով է սովորում, փորձառու դառնում: Իհարկե, ամեն մի նախագծից հետո 10387404_1525122691087458_5329953791983079624_nսխալների ուղղում ես անում, ինչը շատ առողջ է: Պարզ է, որ ամեն մի նախագծի ժամանակ լինում են շատ-շատ սխալներ, և կարևոր չէ, թե ինչ բնագավառում ես աշխատում. սերիա՞լ ես նկարում, թե՞ այլ ոլորտում ես: Ամեն մի աշխատանք անելուց հետո պետք է ուղղես նախորդի սխալները և այնպես անես, որ հաջորդն ավելի լավը լինի, որպեսզի հեռուստադիտողը չհամեմատի նախորդի հետ:

- Ձեր սցենարները կառուցվածքով ավելիամերիկյա՞ն են, եվրոպակա՞ն, լատինաամերիկյա՞ն,թե՞…

– Հայկական են: Ոչ մի այլ երկրի սերիալում չես տեսնի այն համը, գուցե նաև անհամությունը, որ կա հայկականում: Գուցե իմ սերիալների գաղտնիքը նաև դա է. մենք չենք ուզում կրկնօրինակել, մենք չենք ուզում ցույց տալ ոչ իրական պատմություններ: Եթե շատերին թվում է, որ մենք չենք կարող նկարահանել այլ ժանրի սերիալներ, օրինակ՝ դետեկտիվ. չէ՛, սխալվում են. մենք կարող ենք, պարզապես հիմա դրա ժամանակը չէ: Հենց պահը հասունանա, վստահեցնում եմ՝ մենք դա էլ կստեղծենք:

Ձեզ երբեմն շատ են քննադատումԻնչո՞ւ:

11012448_754138024700139_5720647512812426031_n- Որքան մեծ է լինում հաղորդման, սերիալի վարկանիշը, որքան մեծ է լինում աղմուկը, բնական է, որ այդ աղմուկի շուրջ պետք է լինեն խոսակցություններ, բայց ես շատ-շատ կցանկանայի, որ դրանք, իսկապես, լինեին առողջ քննադատություններ, որովհետև առողջ քննադատությունը չի աղմկում. այն լուռ է լինում: Նույնիսկ մարդիկ կան, որ քննադատում են, բայց ֆիլմը չեն էլ տեսել, կերպարներին ծանոթ չեն, քննադատում են, որովհետև մյուսներն էլ են քննադատում: Սա արդեն անառողջ է, սա արդեն պարապուրդի մատնված մարդիկ են: Ես չեմ տեսնում այդ առողջ միջավայրը, այդ առողջ քննադատությունը, որ կարդամ, փորձեմ շտկել ինչ-որ բան: Ես կողմ եմ քննադատություններին, սիրով կլսեմ փորձառու մարդկանց, որոնք իրենց փորձառությունն ինձ էլ կփոխանցեն: Ես դա կհամարեմ մեծ հարստություն, մեծ ժառանգություն, և ես շատ շնորհակալ կլինեմ, բայց այսօր ես միայն կույր քննադատություն եմ տեսնում: Ես շնորհակալ կլինեմ լսել խորհուրդ փորձառու մարդկանցից, որոնք այս ասպարեզում կայացել են, թեպետ այս ոլորտը նոր է և կարծես թե մեզանից է սկսվել: Իսկ նրանք, ովքեր չարախոսում են, մարդիկ են, որ գուցե իրենց կյանքում ինչ-որ բան չեն արել, չեն կայացել և իրենց կյանքը լցնում են այդ չարախոսություններով: Քննադատությունն իրականում կոտրում է մարդուն, բայց միևնույն ժամանակ նաև ուժեղ է դարձնում: Իմ դեպքում կոտրելը չի ստացվել, ես ավելի ուժեղ եմ դարձել: 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին