▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսու վարորդները «բունտ» կանե՞ն պետական նոր «ռեկետի» դեմ

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում ավտոմեքենաների կտրուկ աճին զուգահեռ աճում է նաև այսպես կոչված « տաքսի սերվիզների» և տաքսի ծառայություն մատուցող անհատների թիվը։ Երեկոյան ժամերին Երևանի փողոցներում երթևեկող տասը ավտոմեքենաներից վեցը ունեն տաքսու դեղին լուսանշաններ և դասական դարձած շախմատաձև տարբերանշաններ։

Թվում է՝ տաքսի ավտոմեքենաների նման քանակն ու բազմազանանությունը (խոսքը վարորդների երևակայական և կրեատիվ անվանումնների մասին է նաև) պետք է ձեռնտու չլինեն վարորդներին, բայց հակառակն է։

Տաքսու վարորդները մանր ու միջին բիզնեսի վերջին մոհիկաններն են, որոնց հաջողվում է, ի տարբերությունը «ոսկու շուկայում» վաճառակետ ունեցողներին կամ փոքր խանութների սեփականտերերի, հացի փող վաստակել։

Մի քանիսն էլ, ճիշտ է, մեծ ջանքերի գնով հաջողեցնում են անգամ վարկերը փակել և հիմնականում՝ հենց նույն ավտոմեքենայի վարկը, որով աշխատում են։

Բայց, ցավոք, ինչպես գրեթե մնացածի դեպքում, տաքսիստների ավել աշխատած հազար դրամներն աննկատ չմնացին պետական համապատասխան կառույցների կողմից, և 2015 թվականի սկզբին մշակվեց նոր կանոնակարգ՝ տաքսի ծառայությունների աշխատանքն իբրև կարգավորելու համար։ Եվ հետագա մի քանի ամսվա ընթացքում կանխատեսվում է Երևանի փողոցներում (կանաչապատ տարածքների նման )հազվադեպ հանդիպել տաքսիների։

Այժմ տաքսու վարորդ դառնալու և «լիցենզիա» ունենալու համար վարորդներից պահանջվելու է նվազագույնը տասներկու տարվա վարորդի աշխատանքային փորձ ունենալ և բացի այդ՝ ամսական մոտ 12․000 ՀՀ դրամի չափով վճարումներ կատարել։ Իսկ քանի որ տաքսու վարորդների մեծամասնությունը ժողովրդի անապահով խավից է և մեծ մասամբ ՝ավելի երիտասարդ, ապա տրամաբանական է, որ տաքսիների թիվը մոտ ութսուն տոկոսով կկրճատվի։

Կանխատեսվում է նաև, որ տաքսիստները ակցիաներ կկազմակերպեն և կփորձեն պայքարել իրենց մի պատառ հացի համար։

Իսկ հայերի մի մեծ հատված կարող է հերթական նոր կետն ավելացնել արտաղաթի իր նոթատետրում:

 

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին