▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստամոքսի» հարցեր բարձրացնելը՝ պետություն ունենալու ապացույց է

Գագիկ Գինոսյանին շատ հարգում եմ՝ որպես մտավորականի տեսակ, մարդ, ով սկզբունքային հարցերում համարձակորեն արտահայտում է իր քաղաքացիական տեսակետը, դիրքորոշումը։
Սակայն Գագիկի՝ երեկվա հանրահավաքին տված գնահատականը, մեղմ ասած՝ հեռու է իրական, համարժեք լինելուց։ «Ակտիվիստներն անընդհատ սոցիալական խնդիրներն են բարձրացնում, ես չեմ ասում, որ դրանք կարևոր չեն, նման միջոցառումներ չպետք է լինեն, բայց, ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ բոլորի ակտիվացումները տնտեսական ու քաղաքական հարցերի շուրջ են: Շատ քիչ մարդիկ կան, որոնք ազգայինի շուրջ են համախմբվում: Միգուցե տնտեսական մանր հաջողությունների հասնենք, օրենքը վերանայվի, բայց դրանով մեզ համար ընդամենը՝ ստամոքսի հարցեր ենք լուծում: Քանի դեռ համախմբումը ստամքսի համար է, ոչ թե՝ազգային արժեքների, Հայաստանում որակական ոչ մի բան չի փոխվելու»-ասել է Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի հիմնադիր ղեկավարը։
Նախ, սեփական իրավունքների համար պաքարը՝ չի կարելի «ստամոքսային» մտածողության հետևանք համարել։ Թերևս պարոն Գինոսյանն անտեղյակ է, որ «Դեմ եմ» շարժման միջուկը կազմում են մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում կայացած են, ունեն կայուն եկամուտներ։
Եվ հետո՝ ազգային խնդիրները հասարակությանը կոնսոլիդացնում են պատմական այն փուլերում, երբ կայսրության դեմ պայքարի, պետության վերականգնման խնդիր կա, օրինակ՝ 1988-90թթ–ին, կամ, երբ առկա է արտաքին վտանգ, պատերազմ, օրինակ՝ 1992-94թթ–ին։
Ներպետական հարաբերություններում՝ մարդկանց տարբեր խմբերի միավորում են քաղաքական, սոցիալական, քաղաքացիական խնդիրները։
Ուզո՞ւմ եք դրան «աթոռակռիվ» կամ «ստամոքսակռիվ» անունը կպցրեք՝ դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Եթե մարդն ուզում է իր հալալ աշխատանքով ապրել իրավական երկրում, չունենալ օրվա հացի խնդիր, նրա մոտ, առաջին հերթին, բանականությունն է աշխատում, հետո նոր՝ ստամոքսը…

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին