▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարո′ն վարչապետ, ստիպված եմ շատ կոպիտ պատասխանել. Աշոտ Գրիգորյանը՝ Կարեն Կարապետյանին

newspress.am-ը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած  հայտարարությունը զավեշտի էր նմանվում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Եվրոպական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն միտքը, թե «Աշոտ Գրիգորյանի, այսպես կոչված, «առաջարկը», չգիտես՝ ինչու մենք մամուլից ենք ստանում»:

«Չնայած այն բանին, որ մենք մի շարք առաջարկություններ, պահանջներ, ծրագրեր գրավոր ուղարկել ենք պարոն վարչապետին, պատճենները միշտ առաքել ենք համապատասխան նախարարներին, որտեղ ներկայացրել ենք մեր ներդրումային ծրագրերը, մասնավորապես «Նաիրիտի» շուրջ, ինչպես նաև համագործակցության պայմանները, այնուամենայնիվ, պատասխանները հանկարծ մեզ հնչեցնում են լրագրողների հետ հանդիպման ժամանակ (խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է), Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ (խոսքը կրկին պարոն վարչապետի մասին է) և նույնիսկ անտեսվում է մեր վերջին նամակը, որտեղ մենք արդեն որոշակի տոնայնությամբ ակնարկում ենք նույն պարոն վարչապետին, որ Եվրոպայում ընդունված է գրավոր հարցերին տալ գրավոր պատասխաններ»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունը, թե «Աշոտ Գրիգորյանի, այսպես կոչված, «առաջարկը», չգիտես՝ ինչու մենք մամուլից ենք ստանում», ավելի քան զավեշտի էր նմանվում:

«Ստիպված եմ շատ կոպիտ պատասխանել: Պարո′ն վարչապետ, Ձեր կողմից հեռուստատեսությամբ և մամուլով հնչեցված, այսպես կոչված, «պատասխանները» թույլ տվեք հայտարարել դեմագոգիա: Ես Ձեզ անձամբ անչափ լավ գիտեմ և թույլ եմ տալիս ինձ մտածել, որ Դուք չէիք կարող նման խիստ էժան դեմագոգիայով զբաղվել, եթե ստիպված չլինեիք հրամաններ կատարել: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Դուք սկավառակով ստացել եք  կառավարության կողմից բավականին բարձր մակարդակով կազմած ծրագիր, որի վրա և հիմնվել են մեր մասնագետները «Նաիրիտի» թողարկման հարցում»,- նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ իրենց մասնագետները շուրջ երկու տարի առաջ այցելել են «Նաիրիտ» ՀՀ կառավարության հրամանով և գործարանի դռները «կրկնի վրա» բաց են եղել իրենց մասնագետների համար: Գրիգորյանի խոսքով՝ «Նաիրիտի» գլխավոր տնօրենը և գլխավոր ինժեները մասնագիտական լեզվով ներկայացրել են արտադրական բոլոր գաղտնիքները, իրենց մասնագետներն անհրաժեշտ ծավալի ֆոտո և վիդեո նկարահանումներ են կատարել և վերադառնալով Եվրոպա՝ մշակել են իրենց «տեսածն ու լսածը»:

Մանրամասնելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ «լսածը» ասելով՝ նկատի ունի Հայաստանի մասնագիտական և նույնիսկ գիտական տարբեր խմբերի հետ երկարատև քննարկումների արդյունքները:

Հարցին, թե հատկապես ի՞նչ քննարկումների կամ հանդիպումների մասին է խոսքը, Գրիգորյանը պատասխանեց.

«Վերջին հանդիպումը քիմիական խոշոր գործարաններ վերականգնելու մեծ փորձ ունեցող երկու գործարանի՝ Khimremontstroy միավորման և Khim Concern-ի ղեկավարների հետ է եղել: «Նաիրիտում» նրանք աշխատեցին մի ամբողջ օր՝ կրկին կառավարության թույլտվությամբ և արդյունքում վերահաստատեցին, որ նախորդ և այսօրվա վիճակների միջև փոփոխություն չեն նկատում, ասել է թե՝ «Նաիրիտն» ամբողջովին պատրաստ է վերաթողարկման»:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին