«Փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները` նույնպես». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեք տիպի բռնապետներ կան։
1. Երբ բռնապետը հենվում է իր շրջապատի վրա։ Դա կոչվում է օլիգարխիա։ Այդ փուլը վաղուց ենք անցել։
2. Դա բռնապետություն է, հենված լայն զանգվածների վրա` պոպուլիստի ու մանիպուլյատորի բռնապետություն։ Նման բռնապետը պետք է ունենա գաղափար, որն ընդունում են լայն զանգվածները։ Նման բռնապետություն Հայաստանում հաստատվել է 2018-ին։
3. Երրորդ տիպի բռնապետությունն ամենավտանգավորն է։ Բռնապետը չի հենվում ոչ ժողովրդի` գաղափար չկա (մեր դեպքում արդեն չկա), ոչ իր շրջապատի վրա։ Դա արտաքին կառավարման վրա կառուցված բռնապետություն է` փողը դրսից է, խորհրդականներն ու իրական կառավարիչները` նույնպես։ Նման բռնապետության միակ ռեսուրսն արտաքին ուժերին, կամ ուժին ազգային շահերի զիջումն է»։