▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը փող հավաքելու նոր նոր ձև է մտածել

«Իմ քայլը» հիմնադրամը հայտնում է, որ 2024թ․֊ի դեկտեմբերի 30֊ին ամանորյա մեծ վիճակահանություն է կազմակերպելու, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

«Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ,  1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ: Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը»: 

Գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի «ԱԿԲԱԲԱՆԿ»-ի եւ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  հաշվեհամարներին: Պետք է նշել  նպատակը՝ վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին եւ փոխանցողի անուն/ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին