▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր

Թարմացված․ Հաշվի առնելով Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ուժային ու իրավապահ կառույցների աշխատանքից Փաշինյանի արտահայտած դժգոհությունը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականները՝ «Ֆակտոր»-ը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կշարունակի պաշտոնավարել։ «Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան ասել է Արամ Թորոսյանը։

***

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը թելեգրամյան իր ալիքում հայտնում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ աշխատանքից կազատվի նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին