▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Հարությունյանը՝ սկանդալի մասին

Առաջատար ըմբիշներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, դուրս են թողել մրցաշարի կազմից. Արսեն Հարությունյանը` զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մասին

Նոյեմբերի 18-24-ը Երևանի մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն։

«Հարգելի ընկերներ, վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»ը։Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:

Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք:

Սիրելի լրագրողներ , մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի-որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց : Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարել էր․ «Բանակային խաղերին միտումնավոր չեն ներկայացնում մեր ուժեղագույն ըմբիշներին, որ Մարզահամերգայինում ծածանվի Թուրքիայի դրոշը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին