Նոյեմբերի 6-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Սիմոն Մարտիրոսյանը «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վարել է զրկված վարորդական իրավունքի վկայականով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաղորդման հիման վրա փաստաթղթեր են նախապատրաստվել, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Մարտիրոսյանը հայտնի ծանրամարտիկ, ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
Պարեկի հաղորդման հիման վրա Սիմոն Մարտիրոսյանի վերաբերյալ քննչական բաժնում նյութեր են ստացվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet