Վերացնում են խաղահրապարակը․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան»-ի անդամներն այցելել են Լազոյի 4, 6 և Արշակունյաց 30 շենքերին կից խաղահրապարակ, որտեղ բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով չապամոնտաժել խաղահրապարակը: «Պատրաստվում են կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր՝ զրկելով երեխաներին խաղալու հնարավորությունից, մարդկանց՝ զբոսնելու տարածքից»,- նշեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ հավելելով, որ բնակիչները նաև ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն: |