Օսմանյան կայսրության հպատակություն տակ ապրող ավելի քան 1.5 միլիոն էթնիկ հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության անտեղի համեմատությունը Քեսաբում տիրող իրավիճակի հետ, որտեղ քաղաքի հայ բնակիչների շրջանում անգամ մասսայական սպանություններ չեն եղել, ավելի շատ շահում են անհատ հայեր, քան թե ամբողջ ազգը:
20-րդ դարում Օսմանյան կայսրությունում բացի հայերի սպանդից, տեղ գտավ նաև մշակութային ու ինտելեկտուալ ցեղասպանություն: Շատ եկեղեցիներ վերածվեցին մզկիթների, սեփականությունը բռնագանձվում էր, իսկ հայերին տեղահանում էին ու այլ երկրներ ուղարկում, ինչի արդյունքում հայերը տարածվեցին աշխարհով մեկ: Մինչդեռ Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ քաղաքի գրեթե բոլոր հայերը, ովքեր աջակցում են Սիրիայի ռեժիմին, կարողացան փախչել Լաթաքիա՝ ռեժիմի հակառակորդների գրոհից ժամեր առաջ: Արդյունքում և բարեբախտաբար, հայկական կյանքերը պահպանվեցին:
Չնայած լրատվամիջոցներում հստակություն չկա, բայց հնարավոր է, որ Քեսաբի վրա իրականացված հարձակմանը նպաստում էր Թուրքիան, և դա զարմանալի չէ, քանզի Թուրքիան իրեն դրսևորել է որպես Սիրիայի ռեժիմի դեմ պայքարող Ազատ սիրիական բանակի հավատարիմ դաշնակից: Սա ոչ մի կերպ չի խոսում այն մասին, որ 2014 թվականին Թուրքիան ձեռնամուխ է եղել հայոց երկրորդ ցեղասպանությունն իրականացնելուն: Առավել ևս խոհեմ չէ սիրիական քաղաքացիական պատերազմի միջադեպերը ասոցացնել հայ ազգի պատմության ամենասարսափելի աղետի՝ Հայոց ցեղասպանության հետ:
Նման կեղծ համեմատության պոպուլյարիզացման արդյունքում հարց է առաջանում. «Որո՞նք են հայերի այս մասշտաբային մոբիլիզացման հիմնական մոտիվները»:
Քեսաբում ապրող հայերի վիճակի մասին հիմնականում հակասական լուրեր տարածել են տարբեր լրատվական կայքեր: Տեղեկատվության նման իրարամերժությունը շարժել է այն մարդկանց հետաքրքրությունը, ովքեր հետաքրքրված են սիրիական ու հայկական քաղաքական թեմաներով: Արդյունքում ավելի ու ավելի շատ նման մարդիկ ավելի հաճախ սկսեցին ստուգել այդ կայքերը, որպեսզի հնարավորության դեպքում հավելյալ տեղեկատվություն ստանան: Ես կարող եմ ենթադրել, որ այդ կայքերից շատերը ու հատկապես նրանք, որոնք հիմնվել են հայկական քաղաքական կուսակցությունների կողմից, իրենց այցելությունների պիկը գրանցել են վերջին մի քանի օրերին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի, Հայաստանի և այլ երկրների հայերը միացել են մի նորաձև թրենդի, որը կոչվում է #savekessab: Հոգեբանորեն նման մոբիլիզացումն առաջացնում է պատկանելիության անհերքելի զգացում, որը կապում է բոլոր հայերին՝ անկախ նրանից, թե նրանք Սփյուռքի՞ց են, թե Հայաստանից: Այս գեղեցիկ նոստալգիան, որը մեզ էմոցիոնալապես բնութագրում է որպես ազգի, դատարկ հոգիները լցնում է հայրենասիրությամբ և ամբողջական ազգի գոյություն իմաստալիությամբ: Մենք նման դրվագների կարող ենք ականատես լինել ամեն ապրիլ ամսին, երբ աշխարհասփյուռ հայերն ամենուրեք ստեղծում են հայրենասիրության ու ազգայնականության մթնոլորտ, որը մյուս 11 ամիսների ընթացքում սնուցում է նրանց:
Զարմանալիորեն, Քեսաբը հուզել է Հայաստանի Հանրապետությանն ու դրա քաղաքացիներին: Որոշ կուսակցություններ կոչ են արել կամավորականներ հավաքագրել զինված ուժերից և պաշտպանել Քեսաբի հայությանը: Որպես Հայաստանի քաղաքացի՝ ես դժվարանում եմ ավելի լավ առիթ գտնել, որպեսզի հանրության ուշադրությունը ներքին հարցերից շեղեն արտաքին հարցերի վրա (հիմնականում՝ Սփյուռքի վրա): Գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ ընդդեմ Հայաստանում տիրող կոռուպցիայի: Ակտիվիստներն ու քաղաքացիները պահանջում են կյանքի ավելի բարձր որակ և կենսական ավելի բարձր պայմաններ պետությունից: Նրանց մեծ մասը պահանջում է գործող օլիգարխիկ կառավարության հրաժարականը՝ որպես երկրում տիրող կոռուպցիայի դեմ պայքարի միակ լուծում: Իհարկե, նման տեսակետը վտանգում է նախագահի և նրա օլիգարխիկ վերնախավի վարկանիշն ու հեղինակությունը, որ կարող է հանգեցնել ֆինանսական ապահովության կորստի: Նախագահ Սերժ Սարգսյանը իր ձեռքն է վերցրել այս մոբիլիզացիոն գործընթացները և փորձում է դրանցով կոմպենսացնել իր և իր կառավարման ռազմավարության հետ խիստ անհամաձայն Սփյուռքի մեջ առկա լարվածությունը: Վերջիվերջո, Սփյուռքի կողմից աջակցություն ունենալն ու ներքին խնդիրների փոխակերպումը կապահովի նրան ապահովությունը:
Շատ հայտնի հայ արվեստագետներ ևս միացել են Քեսաբը փրկելու արշավին: Ես հույս ունեմ, որ հիմա նրանք ավելի շատ երկրպագուներ կունենան:
Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա հայաստանյան քաղաքական կուսակցությունների, այսպես կոչված «առաջնորդները», կրում են իրենց (կույր) կողմնակիցների նման մասշտաբային մոբիլիզացման ողջ պատասխանատվությունն ու հպարտությունը: Ուրիշ էլ ի՞նչ կարող էր այսքան լավ ապացուցել, որ նրանց գոյությունն ու հավերժացումն իմաստ ունի: Վերջիվերջո, ո՞վ է փրկելու Քեսաբը, եթե ոչ նրանք:
Վերջին հաշվով, հայրենասիրությունն ու ազգայնականությունը վերջերս նոր հարթություն են տեղափոխվել՝ «Փրկենք Քեսաբը» կարգախոսի ներքո տարբեր բանկային հաշիվներ ու ֆինանսական հիմնադրամներ բացվելով:
Աղբյուրը` nayirish.wordpress.com