▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր արագաչափեր մայրաքաղաքի փողոցներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Երևան քաղաքի Արարատյան փողոց՝ Արարատյան և Շիրակի փողոցների խաչմերուկից դեպի Արարատյան և 5-րդ փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, 2. Երևան քաղաքի Բագրատույաց պողոտա՝ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկից դեպի Բագրատունյաց պողոտայի և Ե.Թադևոսյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին