ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել Երևանում՝ Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակի պոկվելու վերաբերյալ: Աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվող երկհարկանի ռեստորանային համալիրի բեռների տեղափոխման համար նախատեսված ամբարձիչը պոկվել է և ընկել (մոտ 12 մ), որում եղել են քաղաքացիներ Ա.Մ.-ն (ծնված 1960 թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974 թ.): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները մյուս տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Ժամը 23:00-ին «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ստացվել, որ քաղաքացի Է.Թ.-ն մահացել է:
|
Մանրամասներ՝ Երևանում պոկված վերելակի դեպքից. կա զոհ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet