▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է երեք քաղաքացի

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Հագվի կոչվող ձորը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes ML»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Ջ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հայտնաբերել են Արմիկ Պ.-ի (ծնված 1972 թ.) և ևս 2 անձը չպարզված քաղաքացիների դիեր, դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին