▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ալավերդու նախկին քաղաքապետին

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։

Ինչպես հայտնում է Շամշյան․com-ը, վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին