▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրվելուց փախչող հղին վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի 05 GO 010 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով հղի է եղել, և Վարդավառի օրվա կապակցությամբ ջրվելուց փորձել է խուսափել, տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառննում:

 

 

 

 

 

 

 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին