▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջազից հեռու, բայց ջազին շատ մոտ. Ջազի միջազգային օրը արտահայտվում են հայ հայտնիները

Life.panorama.am-ը գրում է.Ողջ աշխարհում ապրիլի 30-ը նշվում է որպես ջազի միջազգային օր: Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին որպես աֆրկյան եւ եւվորպական մշակությների սինթեզ եւ մինչ օրս այն համարվում է երաժշտական արվեստի բացառիկ ոճերից մեկը, որը միացնում է ազգերին ու վերացնում է մարդկանց եւ պետությունների միջեւ սահմանները:

Ջազի միջազգային օրը  հետաքրքրվեցին, թե այս ոճում չստեղծագործող հայ հայտնիներից ովքե՞ր են լսում այս երաժշտոթյունը եւ ի՞նչ կարծիք ունեն այս ոճի մասին:

Երգիչ Հայկոն մեզ հետ զրույցում պատմեց, որ հենց այս երաժշտության ներքո է դաստիրակավել. «Ես ջազի եւ ջազ-ռոքի ներքո եմ դաստիարակվել: Ես հետեւում եմ ջազի միջազգային փառատոններին, ջազի բոլոր ձայնասկավառակները ունեմ եւ սխալ չի լինի, եթե ասեմ, որ հիմնականում լսում եմ հենց ջազ կամ ջազ-ռոք: Ես ինքս, որպես հայ երաժիշտ շատ եմ ուզում, որ նաեւ Հայաստանում ավելի զարգանա այս ոճը, թեպետ այն մեզ մոտ իսպակես այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ի դեմս Վահագն Հայրապետյանի, Տիգրան Համասյանի նման երաժիշտների, որոնցով ես հպարտ եմ, պարզապես կցանկանայի, որ այն էլ ավելի զարգանա հետագայում: Կցանկանայի նաեւ, որ մերոնք հնարավորթյուն ունենային իրենց երեխաներին տալու բարձրագույն կրթության, որպեսզի մենք էլ մեր երիտասարդության մեջ ունենանք այնպիսի ջազմեններ, ինչպիսք կան Նյու Յորքում»,- նշեց երգիչն ու Հայաստանում ջազ լսողների ոչ մեծ շրջանակի մասին արտահայտեց իր կարծիքը. «Եթե առհասարակ վերցնենք ողջ աշխարհում առկա հաշվարկները, ապա կնկատենք, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ջազը ավելի երաժշտասերների համար է, նրանց համար, ովքեր ավելի խորն են հասկանում երաժշտությունից: Ամբողջ աշխարհում  հայտնի ջազմենները շատ մեծ համերգներ չեն կազմակերպում, նրանց համերգները գրեթե միշտ ավելի փոքր մասշտաբների են, քանի որ այն ավելի ինտելեկտուալ երաժշտություն է եւ մեծ մասսայականություն չի վայելում»:

Երգչուհի Սոֆի Մխեյանը եւս հաստատեց, որ ջազ երաժշտության սիրահար է. «Թեպետ ես ջազի շրջանակներում ընդհանրապես չեմ գործում, բայց պարբերաբար ես լսում եւ վայելում եմ այս երաժշտությունը»,- նշեց երգչուհին, ու նկատեց. «Սա այն երաժշտական ոճն է, որ հասանելի չէ լայն մասսաներին, այն ավեի ինտելեկտուալ երաժշտություն է համարվում: Այսօր ակումբներում հնչում է բարձրորակ ջազ երաժշտություն, որը որքան էլ հեռուստատեսությամբ չհեռարձակվի, միեւնույն է այն համարվում է բարձ ոճի երաժշտություն. ընդ որում այս միտումը վերաբերվում է, ըստ իս, ողջ աշխարհին: Չպետք է մոռանալ, որ իրականում հենց ջազից են ծնվում շատ երաժշտական ոճեր»:

DJ Սերժոն մեզ հետ զրույցում ջազ երաժշտության նկատմամբ արտահայտեց իր համար կարեւոր գաղափար. «Լավ  երաժիշտը ու ճաշակով երաժշտասեր մարդը պետք է լսի ջազ երաժշտոթյուն: Ես շատ եմ լսում ջազ, հատկապես նախընտրում եմ 1930-ականների ջազը, թեպետ, առհասարակ, մշտապես հետեւում եմ այս ոճի զարգացումներին»,- նշեց նա ու ավելացրեց, որ, ըստ իրեն, հայ ջազմեններից շատերը կարող են հայտնի լինել եւ գնահատվել միջազգային մակարդակով. «Նույն Վահագն Հայրապետյանին, որին ես շատ եմ սիրում եւ լսում, կարող է ճանաչվել միջազգային բեմերում: Մեր երկրում այսօր ջազ-բենդեր շատ կան, բայց նույն Վահագն Հայրապետյանը ու նրա նման շատերը կարող են համաշխարհային մակարդակով ճանաչվել: Մենք ունեցել ենք Օրբելյանի օրկեստր, որը ֆանտաստիկ ջազ երաժշտություն էր մատուցում, ինչը մեծ հիմք է, որ մենք վստահ լինենք, որ ունենք լավ ջազ երաշտություն»,- նշեց Սերժոն:

Ակումբային երաժշտության երեւանյան դեմքերից DJ Վակցինան ջազի միջազգային օրը պատմեց, որ ջազը միակ երաժշտությունն է, որը լսելիս ինքն իսկապես խաղաղվում է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին