«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը եւ չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, եւ խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի:
Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը եւս չեն շփվել:
Ըստ մեր տեղեկությունների՝պատճառը Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Զաքարյանի վերջին շրջանում խիստ սերտ շփումներն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում