Հայաստանում ոսկու եւ արծաթի նոր պաշարներ են հայտնաբերվել
«Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը ցանկություն է հայտնել Լոռու մարզի Մարց-Պռաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքավայրի երեւակումում կատարել, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ընկերության տնօրեն Գագիկ Խոջայանը ներկայացնելով նախագիծն, ասել է.
«Նախ պետք է ստուգումներ նախկինում կատարված աշխատանքների հավաստիությունը ճշտելու նպատակով, ու հետո կատարել երկրաբանահետախուզական աշխատանաքներ հանքավայրում պաշարների գնահատման եւ հետագայում, եթե դրական արդյունքներ ստացվեն, դրանց շահագործման նպատակով: Առաջին փուլում նախատեսված է այս նախագծով հին, անցած բովանցքների` այսինքն նախկինում անցած ստորգետնյա փորվածքների բացում, վերանմուշարկում` նախկին արդյունքների հետ համեմատելու համար: Բացի դա, նախատեսվում է, 1300 մետրի սահմաններում է դա, հին հետախուզաառուների` կանավաների բացում, որովհետեւ ժամանակի ընթացքում հողով լցվել է, մի 50 տարի այնտեղ գործ չի արվել, վերանմուշարկում, մի 7-8 հատ նոր կանավաների անցկացում, եթե տվյալները հավաստվեն: Դրանից հետո դրական արդյունքի դեպքում նախատեսվում է 5 հատ հորատահրապարակներում փորել 10 հատ հորատանցք` հանքային մարմինները խորքում հատելու համար: Քանի որ նախկինում այստեղ կատարվել են բավական մեծ երկրաբանահետախուզական աշխատանքներ, մենք մեր աշխատանքները կազմակերպելուց օգտագործելու ենք նախկինում անցած ճանապարհները, որպեսզի բնությանը վնաս չտանք: Իսկ հարթակները կդնենք այնպիսի տեղ, որտեղ ծառ չկա: Դա արդեն երկրաբանական աշխատանքների կազմակերպման մեթոդ է:… Բնությանը այս ստադիայում հըլը որ վնաս չենք տալու: Եթե շահագործում սկսեց, պարզ է, որ ինչ-որ չափով վնաս կտրվի, որը կփոխհատուցվի: Բայց այս նախագծով ուրիշ ոչ մի աշխատանք չի նախատեսվում: …3 տարվա նախագիծ է: Ըստ օրենքի` լիցենզիան տրվում է 3 տարով, 3 անգամ 2, 2 տարով երկարացնելու պայմանով: Մյուս ստադիաներում արդեն հորատանցքերի թիվը կավելանա, բայց այս նախագծով այսքան է: Ուրիշ ոչ մի բան չկա:… Կարող է 3 տարով սահմանափակվենք, եթե մեզ ձեռ չտվեց հետագայում աշխատանքներ իրականացնել»::
Նշենք, որ ննախագծում նշված է կենսաբազմազանությունը, բայց նշված չէ, թե կան արդյոք Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ, թե` ոչ, եւ ընդհանրապես նշված չէ, թե ինչ ռիսկեր կարող են լինել կենսաբազմազանության համար:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում
«Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը ցանկություն է հայտնել Լոռու մարզի Մարց-Պռաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքավայրի երեւակումում կատարել, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ընկերության տնօրեն Գագիկ Խոջայանը ներկայացնելով նախագիծն, ասել է.
«Նախ պետք է ստուգումներ նախկինում կատարված աշխատանքների հավաստիությունը ճշտելու նպատակով, ու հետո կատարել երկրաբանահետախուզական աշխատանաքներ հանքավայրում պաշարների գնահատման եւ հետագայում, եթե դրական արդյունքներ ստացվեն, դրանց շահագործման նպատակով:
Առաջին փուլում նախատեսված է այս նախագծով հին, անցած բովանցքների` այսինքն նախկինում անցած ստորգետնյա փորվածքների բացում, վերանմուշարկում` նախկին արդյունքների հետ համեմատելու համար: Բացի դա, նախատեսվում է, 1300 մետրի սահմաններում է դա, հին հետախուզաառուների` կանավաների բացում, որովհետեւ ժամանակի ընթացքում հողով լցվել է, մի 50 տարի այնտեղ գործ չի արվել, վերանմուշարկում, մի 7-8 հատ նոր կանավաների անցկացում, եթե տվյալները հավաստվեն: Դրանից հետո դրական արդյունքի դեպքում նախատեսվում է 5 հատ հորատահրապարակներում փորել 10 հատ հորատանցք` հանքային մարմինները խորքում հատելու համար: Քանի որ նախկինում այստեղ կատարվել են բավական մեծ երկրաբանահետախուզական աշխատանքներ, մենք մեր աշխատանքները կազմակերպելուց օգտագործելու ենք նախկինում անցած ճանապարհները, որպեսզի բնությանը վնաս չտանք: Իսկ հարթակները կդնենք այնպիսի տեղ, որտեղ ծառ չկա: Դա արդեն երկրաբանական աշխատանքների կազմակերպման մեթոդ է:… Բնությանը այս ստադիայում հըլը որ վնաս չենք տալու: Եթե շահագործում սկսեց, պարզ է, որ ինչ-որ չափով վնաս կտրվի, որը կփոխհատուցվի: Բայց այս նախագծով ուրիշ ոչ մի աշխատանք չի նախատեսվում: …3 տարվա նախագիծ է: Ըստ օրենքի` լիցենզիան տրվում է 3 տարով, 3 անգամ 2, 2 տարով երկարացնելու պայմանով: Մյուս ստադիաներում արդեն հորատանցքերի թիվը կավելանա, բայց այս նախագծով այսքան է: Ուրիշ ոչ մի բան չկա:… Կարող է 3 տարով սահմանափակվենք, եթե մեզ ձեռ չտվեց հետագայում աշխատանքներ իրականացնել»::
Նշենք, որ ննախագծում նշված է կենսաբազմազանությունը, բայց նշված չէ, թե կան արդյոք Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ, թե` ոչ, եւ ընդհանրապես նշված չէ, թե ինչ ռիսկեր կարող են լինել կենսաբազմազանության համար:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում