«Անդրանիկ Թևանյանը 2018 թվականին հավանաբար այլ պատվեր էր կատրում և հերոսաբար հպարատանում էր, որ Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան է։ Սուտասանի ասածին սուտ տարածող լրատվականի միջոցով պատասխանել չեմ ուզում»,- ճեպազրուցի ժամանակ ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ի պատասխան Civic-ի հարցին։ Լրատվականը հետարքրվել էր՝ արդյո՞ք պարզաբանում պահանջել են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանից, ով հայտարարում է, թե Սերժ Սարգսյանը իր մասին ստեր է տարածում, ինչպես նաև ասում է, որ Սարգսյանը քրեական պատասխանատվության է ենթարկվելու պետականակործան քայլերի համար։ |
Սուտասանի ասածին սուտ տարածող լրատվականի միջոցով պատասխանել չեմ ուզում. Մամիջանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet