▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ էր խանգարում ազգային բառը այս մարդկանց…Հասմիկ Պապյանը՝ ՔՊ-ականներին

«Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու…

Հետաքրքիր է, ինչո՞վ էր խանգարում ազգային բառը այս մարդկանց…

Դրդառիթը պարզից էլ պարզ է՝ հեռացնել ազգային բառը…առանց քննարկումների, առանց բացատրության, հենց այդպես…»,- գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

Նշենք, որ  ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով նախօրեին ընդունել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ մշակութային օջախների անվան «ազգային» բառը փոխարինվում է «համապետական»-ով։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին