Էտ որ ասում են՝ «Աննա Հակոբյանի մեքենան»․․․ , Աննա Հակոբյանը մեքենա չունի. ընտանեկան փոդքաստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աննա Հակոբյանն էլ ավելացրեց, որ իր մեքենան «կաշկա» է՝ 2009թ.-ի։
«Կանգնած է, և մեկումեջ օգտագործում է մեր ընտանիքի անդամներից մեկը»,-հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե Աննա Հակոբյանը չլիներ պետական պահպանության ենթակա անձ, ավտոմեքենա չէր ունենա։
«Ուզում եմ՝ մի բան հասկանանք, էտ մեքենան ոչ թե քո մեքենան է, այլ պետական պահպանության ծառայության մեքենան է, որը ապահովում է քո անվտանգությունը, որը սահմանված է օրենքով։ Ոչ թե իմ մեքենան է, այլ դրանով ՊՊԾ-ն ապահովում է ՀՀ վարչապետի անվտանգությունը։ Ենթադրենք՝ ես կարող եմ գնալ ինչով ուզեմ՝ հեծանիվով, ավտոբուսով, էտ մեքենան զուգահեռ գալու է, որովհետև անվտնագության ապահովման մաս է»,-ասաց նա և նշեց, որ օրենքով իրավունք չունեն անվտանգությունից հրաժարվելու։