Հայաստանում «Երկիրը երկիր չի» արտահայտության ֆան ակումբ կա, որի անդամները պատճառ են ման գալիս սույն արտահայտությունն անելու համար:
Ու իրենց մեծ մասը, երկրի համար մատը մատին տված չկա, բայց իրանց թվում է, որ եթե դեռ մնացել են, ապրում են այս երկրում, ուրեմն դրանով երկրին օգուտ են տալիս:
Ասենք «մարդիկ» կան, որ աղբը որտեղ պատահի, հաճախ աղբամանից ընդամենը մի քանի սամտիմետր այն կողմ, գցում են ու բողոքում, որ քաղաքն աղբանոց է ու բոլորն էլ խոզ են, ու չեն էլ ջոկում, որ իրենց խոզի հետ էլ անգամ չեմ համեմատի, այդ կենդանուն չվիրավորելու համար:
Այ այդ նույն սկզբունքով «երկիրը երկիր չի» արտահայտության ֆանատներն առիթը բաց չեն թողնում երկրի վրա ցեխ շպրտելու ու հեչ կապ չունի, որ իրենց բողոքի հետ երկիրը հեչ կապ չունի:
Ասենք տաքսու վարորդի սանրվածքն իրենց սրտով չի, ուրեմն երկիրը երկիր չի, ոնց որ թե երկիրը երկիր է երկրներում բոլոր տաքսիստներն ամեն ուղևոր նստելուց առաջ իր սրտով սանրվածքով կեղծամ են դնում կամ ասենք իրենց բարեկամի տանը գողություն է եղել, ուրեմն էլի երկիրը երկիր չի, ոնց որ թե երկիրը երկիր է երկրներում գողություն չի լինում...
Բայց ամենավատն այն է, որ այս մարդիկ չեն էլ գիտակցում, որ երկիրը երկիր լինելն կախված է յուրաքանչյուրիցս, ու այդ թվում նաև իրենցից, ու քանի ամեն մեկս փորձում է ցանկացած հարց օրենքի խախտումով լուծել, քանի փողոցը չթույլատրված մասում անցնելն ինքնահաստատման միջոց է, քանի ամեն մեկն իր թրի կտրածի չափով երկիրը վարի է տալիս, լինի դա մայթի հաշվին սեփական տունն առաջ տալով, թե շենքի սեյսմակայունությունը թուլացնելու հաշվին բնակարանում որևէ փոփոխություն կատարելը, թե պատմամշակույթային արժեք ներկայացնող շենքը քանդելը, մենք երկրից բողոքելու իրավունք չունենք:
Մի բան էլ երկիրը կարա բողոքի մեզնից, որ բնակիչները քաղաքացի չեն...
Այսքան բան: