▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի գինը «բիրիքով»

 

Որոշ ժամանակ առաջ մամուլից տեղեկացանք, որ Սյունիքի դեռեւս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վաճառեց իր պատական աշխատավարձով ու հալալ քրտինքով վաստակած ու սեփականաշնորհված հանքերից մեկը 47 միլիոն դոլարով: Հաշված ամիսներ անց նա վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Ոչ պաշտոնական բայց հավաստի տվյալներով այդ դարակազմիկ գործարքը արժեցավ նրան մոտավորոպես հենց նույն գումարը` 47 միլիոն դոլար: Այսինքն, 47 միլիոն դոլարով այսօր կարելի է առնել Սյունիքը: Ասում են, դա որոշակիորեն ուռճեցված գին էր, որի մեջ մտան նաեւ համբավային ռիսկեր ու տհաճ հանգամանքներ, կապված քաղաքացի Ս.Խաչատրյանի հանդեպ անբարենպաստ հասարակական կարծիքի հետ: Սակայն սույն քաղաքացին դրսեւորեց համառություն ու սակարկություն չարեց, վճարելով նշված գումարը:
ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի, գումարած մայրաքաղաք Երեւանը: Որոշ մարզերի "շուկայական գինը" հաստատ 47 միլիոն դոլարից ցածր է: Բայց եթե նկատի առնենք նաեւ համեմատաբար "թանկ" Երեւանն ու հաշվարկենք միջին մի գին, ապա ստացվելու է ընթամենը 470-500 միլիոն դոլար: Ավելացնենք դրան նաեւ ՀՀ-ում մնացած շուրջ մեկուկես միլիոն քաղաքացիների արժեքը, որը ՀՀԿ-ն գնահատում է հինգ հազար դրամ մեկ գլխին, եւ կստանանք էլ ավելի համեստ մի հավելյալ գումար` շուրջ քսան միլիոն դոլար: Այսպիսով, եթե ՀՀ քաղաքական "էլիտայի" բառապաշարով ու լեզվամտածողությամբ առաջնորդվենք, Հայաստանի Հանրապետության ներքին շուկայական գինը "բիրիքով" կազմում է սաղ-սաղ մի կեսմիլիարդ դոլար: Սա ավելի քիչ է, քան որոշ իսպանական, իտալական կամ անգլիական ֆուտբոլային ակումբների տարեկան եկամուտը: Սա տասնյակ անգամ քիչ է, քան որեւե լուրջ կորեական կամ մալայզիական համակարգչային ընկերության ինքնարժեքը: Սա այն գումարն է, որքանով է գնահատում մեր Հայրենիքը, "ազատ ու անկախ", այն զավթած վարչախունտան: 
Աճուրդը շարունակվում է, արեք ձեր խաղադրույքները, պարոնայք...

Որոշ ժամանակ առաջ մամուլից տեղեկացանք, որ Սյունիքի դեռեւս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վաճառեց իր պատական աշխատավարձով ու հալալ քրտինքով վաստակած ու սեփականաշնորհված հանքերից մեկը 47 միլիոն դոլարով: Հաշված ամիսներ անց նա վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Ոչ պաշտոնական բայց հավաստի տվյալներով այդ դարակազմիկ գործարքը արժեցավ նրան մոտավորոպես հենց նույն գումարը` 47 միլիոն դոլար:

Այսինքն, 47 միլիոն դոլարով այսօր կարելի է առնել Սյունիքը: Ասում են, դա որոշակիորեն ուռճեցված գին էր, որի մեջ մտան նաեւ համբավային ռիսկեր ու տհաճ հանգամանքներ, կապված քաղաքացի Ս.Խաչատրյանի հանդեպ անբարենպաստ հասարակական կարծիքի հետ: Սակայն սույն քաղաքացին դրսեւորեց համառություն ու սակարկություն չարեց, վճարելով նշված գումարը:ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի, գումարած մայրաքաղաք Երեւանը: Որոշ մարզերի շուկայական գինը հաստատ 47 միլիոն դոլարից ցածր է: Բայց եթե նկատի առնենք նաեւ համեմատաբար «թանկ» Երեւանն ու հաշվարկենք միջին մի գին, ապա ստացվելու է ընդամենը 470-500 միլիոն դոլար:

Ավելացնենք դրան նաեւ ՀՀ-ում մնացած շուրջ մեկուկես միլիոն քաղաքացիների արժեքը, որը ՀՀԿ-ն գնահատում է հինգ հազար դրամ մեկ գլխին, եւ կստանանք էլ ավելի համեստ մի հավելյալ գումար` շուրջ քսան միլիոն դոլար: Այսպիսով, եթե ՀՀ քաղաքական «էլիտայի» բառապաշարով ու լեզվամտածողությամբ առաջնորդվենք, Հայաստանի Հանրապետության ներքին շուկայական գինը «բիրիքով» կազմում է սաղ-սաղ մի կեսմիլիարդ դոլար: Սա ավելի քիչ է, քան որոշ իսպանական, իտալական կամ անգլիական ֆուտբոլային ակումբների տարեկան եկամուտը: Սա տասնյակ անգամ քիչ է, քան որեւե լուրջ կորեական կամ մալայզիական համակարգչային ընկերության ինքնարժեքը: Սա այն գումարն է, որքանով է գնահատում մեր Հայրենիքը, «ազատ ու անկախ», այն զավթած վարչախունտան: Աճուրդը շարունակվում է, արեք ձեր խաղադրույքները, պարոնայք...

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին