▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե աշխարհը 3-րդ աշխարհամարտից հետո գիտակցի, որ պետք է համախմբվել

Գուցե հիմա ասածս անիրական թվա, իդեալիստական թվա, բայց 100 տարի էլ անցնի իրականանալու է: Խոսքս միջազգային իրավունքի մասին է: Միջազգային իրավական սուբյեկտների միջև տարածքային վեճերը լուծվում են երկու սկզբունքների միջոցով՝տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի: Ինչպես գիտենք միջազգային իրավունքը այս սկզբունքներից և ոչ մեկին գերակայություն չի տալիս, ամեն պետություն իր քաղաքական շահից ելնելով է որոշում վեճի մասնակից սուբեկտներից որին պաշտպանի՝տարածքային ամբողջականության կողմնակցին,թե ՝ինքնորոշման իրավունքի կողմնակցին:

Այսինքն իրավական հարցը ստանում է քաղաքական լուծում.դա սխալ է,որովհետև պատերազմների մեծ մասը դրա պատճառով է լինում: Ժամանակին միջազգային հանրությունը հասկացավ, որ երկրագնդում համեմատաբար կայունություն պահելու համար պետք է ՄԱԿ-ի շուրջ համախմբվել և հետևել միջազգային իրավունքի կանոններին: Այդ հավասարակշիռ վիճակը պահպանվում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը, որից հետո աշխարհը դառավ միաբևեռ և ՄԱԿ-ը դարձավ ձևական մի կառույց:

Այժմ վայելում ենք դրա պտուղները, որ 0 արժեք ունի ՄԱԿ-ը և պատերազմները առանց նրա սանկցիայի են լինում վերջին 20 տարում: Գուցե, ցավոք, աշխարհը 3 աշխարհամարտից հետո գիտակցի, որ պետք է համախմբվել իրապես, ոչ թե՝ձևական, ինչպես հիմա և նոր կանոն կլինի մշակված: Դա պատմական պատկանելիության իրավունքն է,որ ըստ քաղաքական շահի չբռնեն ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության կողմը: Այսինքն եթե պատմականորեն պատկանում է պետությանը ուրեմն պետք է պահպանվի տարածքային ամբողջականությունը, իսկ եթե այլ ժողովրդի տարածք է պատմականորեն պետք է ինքնորոշման իրավունքը կիրառվի:

Այսպիսով` չէր լինի այնպես,որ պատմականորեն հայերին պատկանող Արցախը չճանաչվեր իր ինքնորոշման իրավունքով, իսկ սերբական Կոսովոյում եկվոր ալբանացիները ճանաչվեին:

Հ.Գ. Տա Աստված,որ ասածս չիրականանա միլլիոնավոր զոհեր լինելուց հետո, որ աշխարհը շուտ խելքի գա:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին