Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր: Այս մասին հայտնում են ընկերությունից։
«ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը: 2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից:
Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դիտեք նաև՝