▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ստատուսում կա միայն հայհոյանք, վիրավորանք, խեղաթյուրում․․․»

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարինե Պետրոսյանը հարցազրույց ա տվել, ու դրա արձագանքներին պիտի արձագանքեմ։ ) Ամենաշատ հավանվածին, թեպետ հեղինակը՝ Աննա Դավթյան-Գևորգյանը, ծաղրում ա Մարինեի խոսքը՝ որպես լայք հավաքելու խայծ։ Հիմա տեսնենք՝ որն ա իրականում էդ խայծը։

Ահա ինչ ա գրել Աննան․

"Եթե Ձեր պատկերացրած մտավորականները քաղաքականությունից բոբիկ, ուրիշի էրեխեքի հաշվին իրանց հիվանդ երևակայության ծրագրերը կյանքի կոչել ցանկացող, պատերազմը աղետ չհամարող պոետներն են, ուրեմն աստծո սիրուն, մեզ պետք չեն էդ մտավորոկանների կարծիքները։

Որովհետև էս երկրում դեռ ոչ օրդինար հայրենասերներ կան, որ ուրիշ երկրների քաղաքացիություն չունեն ու պատերազմով "մեծ հայրենիք" տենչացող պոետների երազների համար ուրիշի որդիներին ու ուրիշի էրեխեքի հայրերին չի, որ սահման են ուղարկելու։

Որովհետև էս երկրում դեռ մարդիկ կան, որ ստեղ միայն ամառները չեն գալիս, որ բողոքեն, թե էս ինչ նեղ միսենյականոց հայրենիք ա, ես ուզում եմ հայրենսիրական ոգով, կիրակնօրյա հայկական դպրոց քաջաբար հաճախած էրեխեքիս որ բերեմ, լենուբոլ հայրենիքում պտտվեն։

Որովհետև․․․․հերիք ա էս երեսպաշտ պոռոտախոսությունը հայրենասիրության տեղ վաճառեք"։

Էս ստատուսում կա միայն հայհոյանք, վիրավորանք, խեղաթյուրում, անհիմն մեծամտություն, պոպուլիզմ, մանիպուլացիա։

Մաս-մաս քննննենք )

Առաջին վիրավորական արտահայտությունը "քաղաքականությունից բոբիկ"-ն ա, ասել կուզի՝ հեղինակը համարում ա, որ ինքը քաղաքական սապոգներով ա, իսկ այ Մարինեն՝ բոբիկ։

Էստեղ հիշեցի Գրողների միության սրճարանից մի դեպք․ ուրեմն կար Վազգեն Ամարյանը՝ թարգմանիչ, խելացի, կարդացած մեկն էր։ ԳՄ սրճարան հաճախ էին գալիս գրական միջավայրում ոտի տեղ անել ցանկացողներ, ու մի օր էլ, երբ մի աղջիկ էր սուրճի շուրջ ելույթ ունենում՝ մեջից ճղվելով, որ խելք ցույց տա, Վազգենն ասեց՝ աղջիկ ջան, մենք քո իմացածի չափ ամեն օր մոռանում ենք։

Էս աբառոտ ֆռալու համար չեմ ասում, այլ էդ "մոռացած" գիտելիքի հարգը հիմնավորելու։ Ասենք, կան մարդիկ, որ հայերեն քերականության կանոնները անգիր հիշում են, բայց գործնականում մի նախադասություն գրելիս տասը սխալ են անում կամ էլ բառ առ բառ կանոնները հիշելու ճիգով են գրում։ Ու կան ուրիշ տեսակի մարդիկ, որ քերականությունը սովորում, ժամանակի ընթացքում “մոռանում" են՝ էդ գիտելիքին տիրապետելով արդեն գործնականում, ըստ էության, ոչ թե բանաձևերի անգիրով։ Ու կան մարդիկ, որ հայիլ-մայիլ բաց բերանով նայում են, թե, օրինակ, ոնց ա մեկը կանոնները ճտպտում, բայց չեն հասկանում կանոնների տակի բուն նյութը։

Քաղաքակնությունն էլ ունի իրա շաբլոն անգիր կանոններն ու բուն նյութը, Մարինեն խոսում ա բուն նյութից, խելք ցուցադրելու մարմաջ չունի, հայտնի ճշմարտություններ բարբառելու կարիք չունի, խոսում ա պարզ լեզվով, որովհետև հասել ա այ էն կետին, երբ խոսում են “աննման նժույգի” մասին, ոչ թե ձիու գույնից, ինչպես հայտնի չինական լեգենդում ա պատմվում։ Ու սա կարող են գնահատել նրանք, ում հենց բուն նյութն ա հետաքրքրում։

Հաջորդ հայհոյանքը “ուրիշի էրեխեքի հաշվին իրանց հիվանդ երևակայության ծրագրերը կյանքի կոչել ցանկացող” արտահայտությունն ա։ Խելքի սապոգներից հետո գալիս ա ինչ-որ “առողջ” ու “իրականության գիտակի” մեծամիտ ինքնավերագրումը՝ ես առողջ սապոգավորն եմ, Մարինեն՝ բոբիկ հիվանդը։ Էս գլուխգովան ու չհասկացած-չընդունածը պիտակավորելու պահը ակնհայտ ա, սա թողնեմ, գամ “ուրիշի էրեխեքի հաշվին”-ին։

Այ սա մեր օրերի ամենալայքվող պոպուլիստական ձևակերպումն ա՝ բարոյախոսական մահակ, որ կարելի ա իջեցնել բոլոր նրանց բերնին, որ կհամարձակվեն քաղաքական դիմադրություն ցուցաբերել կոնֆորմիստական գաղջին։ Հեղինակին միայն մի բան կարելի էր հարցնել, քանի որ առաջին նախագահի մոլեռանդ երկրպագուներից ա․ բա էդ նախագահի ժամանակ ո՞ւմ երեխեքի հաշվին էր պատերազմը՝ նախագահի՞։ Արդյոք յուրաքանչյուրը քաղաքական հայացքներ ձևակերպելիս, պատերազմի անխուսափելության առաջ հայտնվելիս պիտի արագ-արագ երեխա ծնի, պատերա՞զմ ուղարկի։ Պատերազմում միշտ ոմանք ուղարկում են “ուրիշների էրեխեքին”, ոմանք որոշումներ են կայացնում, մյուսները՝ կռվում։ Կարելի ա պատկերացնել զինվորագրման արդար մեխանիզմներ ու քաղաքական ձևակերպել՝ ինչ ա նշանակում՝ “ուրիշի էրեխեք”․․․

Բայց, հո՛պ, ինչի՞ հասանք պատերազմ ուղարկելուն։ Հա՜, որովհետև ստատուսում խեղաթյուրմամբ ու խորամանակ մանիպուլացիայով Մարինեին վերագրվում ա պատերազմ ուղարկողի դեր, թեպետ Մարինեն ոչ մեկին պատերազմ չի ուղարկել, ընդամենը խոսել ա առաջին պատերազմի հաղթանակի ու դրանից իր երջանիկ լինելու մասին։ Ուղղակի մազ չի փետել զոհերի վրա, քանի որ ոչ թե որոշ գրողների նման անշառ, սիրուն, հումանիստական, լայքելի, լացացնող բաներ ա ասում-գրում, ոչ թե մայրական ծծերի արանքում զոհերին ա գգվում, այլ քաղաքական բան ա ասում։ Բայց քյառթու կարծրատիպերով մտածողների գլխում քաղաքական բանը պիտի ասեն լիցենզավորված քաղգործիչները՝ քաղաքական բառարան թերթելով, ոչ թե հասարակ լեզվով, իսկ գրողները պիտի ողբան, յայլուղը հանեն, գետին նետեն՝ ընդդեմ պատերազմի։ Ինչպես Ժիժեկն էր ասում՝ ապաքաղաքականացնող հումանիզմ, որ հենց ինքն ա պատերազմներ սնում, քանի որ զանց ա առնում քաղաքական օբյեկտիվ պատճառները։ Հա, օբյեկտիվ, Մարինեն խոսում էր օբյեկտիվ պատճառներից, ու մեղավոր չի, որ ոմանք կարծում են՝ պատերազմի դեմը կարելի ա առնել՝ կամակոր աղջնակի պես ոտքը գետնին զարկելով ու “պատերազմը քըխ ա” գոռալով։ Թեպետ ջայլամությունը ամբոխահաճո ա, ապահովում ա օբշիվագոնային մարդասիրական լուսապսակ ու․․․ լայքեր։

Հաջորդը “պատերազմը աղետ չհամարող պոետներ” ձևակերպումն ա․ օյ, էդպիսի պոետներ շատ են եղել ու կան, հենց էսօր աշխարհով մեկ Պաղեստինի ազատագրման պատերազմին են լծված։ Բայց, էլի հո՛պ, ո՞վ ասեց, որ աղետ չեն համարում, մանիպուլացիան էլ ո՞նց ա լինում, դեմագոգիան հո պոզով-պոչո՞վ չի։ Ուղղակի ոմանք աղետի օբյեկտիվ պատճառներն են քննում, որ ճիշտ ելք գտնեն, ոմանք կարծում են՝ պատերազմը Մարինեի գլխում ա, եթե Մարինեի գլուխը կտրենք, պատերազմը կվերանա, ինչպես աղքատությունը։

Հաջորդը․ “մեզ պետք չեն էդ մտավորականների կարծիքները”։ Մեզ՝ ո՞ւմ, հա՜ խոսում է Մայր Հայաստանը ))

Հաջորդը․ “էս երկրում դեռ ոչ օրդինար հայրենասերներ կան, որ ուրիշ երկրների քաղաքացիություն չունեն ու պատերազմով "մեծ հայրենիք" տենչացող պոետների երազների համար ուրիշի որդիներին ու ուրիշի էրեխեքի հայրերին չի, որ սահման են ուղարկելու”։

Առաջին մասը նույն մեծամիտ գլուխգովանությունն ա՝ 3-րդ դեմքով սեփական անձը փառաբանող, հաջորդիվ էլի սկսվում ա մանիպուլացիան․ էդ ովքե՞ր են ուրիշ երկրների քաղաքացիություն ունեցողները ու ի՞նչ կապ ունեն Մարինեի ու նրա հարցազրույցի հետ։ Ոչ մի կապ չունեն, բայց պատահական չեն հայտնվել էս տեքստում։ Տակը քաղաքական դավանանքն ա, որ Հայաստանի հարցերը միայն Հայաստանում ապրողներին են վերաբերում, սփյուռք ու արցախցի հանկարծ չխառնվեն։ Իսկ այ մանիպուլացիան էն ա, որ բանից բեխաբար, Մարինեի հարցազրույցը չլսածները մտածեն՝ հալբաթ էլի ինչ-որ սփյուռքահայ հայաստանցիներիս պատերազմ ա ուղարկում, վայ, թաղեմ դրանց։ Մանիպուլացիան էն ա, իբր, Մարինեն “տենչում” ա՝ գնանք պատերազմով մեծ հայրենիք ձեռք բերենք։ Ու էս կարգի մանիպուլացիաներից լավ տեղյակ ա Մարինեն, դրա համար հենց հարցազրույցում էլ ասեց, թե ոնց են պրիմիտիվացնում, տափակացնում ազգային գաղափարները, որ հեշտ հաղթեն։ Խելացի մարդիկ ընդդիմախոսի խոսքը չեն պրիմիտիվացնում, գռեհկացնում հեշտ հաղթանակի համար, այլ վերցնում են էդ մտքի ամենաբարձր, խելոք ձևակերպումը (եթե անգամ ընդդիմախոսը ինչ-որ պարագայում էդպես չի կարողացել, բայց մտածող մարդու համար ենթադրելի ա, ուրիշ ասողներից հասանելի ա), որպեսզի իրենց հակադարձումն էլ արժանի միտք լինի։

Ուրիշի երեխեքի ու հայրերի մասին արդեն ասեցի․ պարտադիր չի ձու ածես, որպեսզի ձվածեղ ուտես։ Մնաց հեգնական “պոետը”, սրան էստեղ թողնենք մի պահ։

Հաջորդիվ բոլերոյաբար կրկնվում ա նույնը՝ արդեն բարձր օկտավայով․ “էս երկրում դեռ մարդիկ կան, որ ստեղ միայն ամառները չեն գալիս, որ բողոքեն, թե էս ինչ նեղ միսենյականոց հայրենիք ա, ես ուզում եմ հայրենասիրական ոգով, կիրակնօրյա հայկական դպրոց քաջաբար հաճախած էրեխեքիս որ բերեմ, լենուբոլ հայրենիքում պտտվեն”։

Էլի նույն խորամանկ տակտիկան․ անկապ, Մարինեի ու նրա խոսքի հետ ոչնչով չառնչվող թեմա մտցնել՝ տեղական նացիոնալիզմի կրքեր հրահրելով ու հավանության բանակ հավաքելու նպատակով։ Դե մարդա իրա տեսած նման սփյուռքահայի կհիշի ու կջղայնանա․․․ Մարինեի վրա )))

Ու վերջում մի հատ էլ ա քֆրտում՝ “երեսպաշտ պոռոտախոսություն”, ըըը, ինչ ասեմ, քֆուրի դեմ միտք ասելն անիմաստ ա, լռեմ։

Ու ավարտեմ հեգնական “պոետի” մասով։ “Գարաժ” ֆիլմում մի տեսարան կա, որտեղ բազարի տնօրենի կինը վրա ա տալիս ոչ հրապուրիչ ու ավտոտնակի հավակնորդ մրցակից կնոջը՝ փող ա տվել, որ իրան շինեն, երեխա ունենա։ Ոչ հրապուրիչը պատասխանում ա՝ դու ուզում էիր ինձ վիրավորել, բայց չես հասկանում, որ ինքդ քեզ ես վիրավորում։

“Պոետ” ու նրա “երազանք” հեգնելով՝ ստատուսի հեղինակը ակամա հեգնում ա ինքն իրեն՝ պոետի ու պոեզիայի իր ընկալումը։ Իսկ այ ինքը սեփական ստատուսը գրել ա զուտ գրական-գեղարվեստական հնարքներով՝ կոնկրետ, մասնավոր պատկերներով (թեպետ՝ հայտնի կարծրատիպային) գնալով ընդհանրացումների, բոլ-բոլ ածականներով ու մակդիրներով, փոխաբերություններով, եղանակավորող բառերով ու դարձվածքներով․․․

Էնպես որ, “պոետը” ինքն ա, ու իր ստատուսն էլ հենցույու “պոեզիա” ա, ուղղակի՝ վատ պոեզիա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին