▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրոշմապիտակավորման օրենքի պատճառով դեղերը կթանկանան

 

«Դրոշմապիտակավորման մասին» օրենքը ստվերի դեմ պայքարի մեթոդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանի «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը: 
Ըստ նրա օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը ներառելը հանգեցնում է մասնավոր հատվածի համար մի շարք խնդիրների:
նախատեսված փոփոխությունները սովորաբար քննարկվում են մասնավոր հատվածի հետ, այնինչ այս փոփոխությունն առանց քննարկման է ընդունվել և արագ հաստատվել է: «Կոպիտ ասած՝ դա մեզ համար անակնկալ էր»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանում 17 դեղ արտադրող է գործում, որոնց կեսն արտահանողներ են: «Կառավարությունը պահանջում է դեղերի վրա դրոշմանշում անել, բայց չի նշում այն խնդիրների մասին, որոնց շուրջ ես խոսեցի: Իհարկե, Հայաստանից ուղղակի արտահանման դեպքում դրոշմանշում չի պահանջվում, բայց շատ դեպքերում արտահանում է ոչ թե արտադրողը, այլ դիստրիբյուտորը: Իսկ այդ դեպքում արդեն դրոշմանշում պետք է արվի»,- պարզաբանեց Զաքարյանը:
Նա նշեց, որ թեև Առողջապահության նախարարությանը ներկայացրել է, թե հնարավոր է՝ դեղերը երկուսից-հինգ դրամ թանկանան, սակայն իրենց համար հասկանալի չէ, թե ինչպիսի ուսումնասիրություն են կատարել՝ նման եզրահանգման գալու համար:
Բանախոսն ասաց, որ թեև դրոշմապիտակավորման համակարգի ներդնումը բացատրվում է ստվերի դեմ պայքարով, սակայն դեղագործությունը ամենաթափանցիկ ոլորտն է:
Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեղերի պարտադիր դրոշմավորման մասին պահանջն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 31-ին:
Զաքարյանն ասաց, որ իրենք դիմելու են հանրապետության նախագահին և Աժ նախագին, որպեսզի վերջիններս կասեցնեն օրենքը: 

«Դրոշմապիտակավորման մասին» օրենքը ստվերի դեմ պայքարի մեթոդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանի «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը: 
Ըստ նրա օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը ներառելը հանգեցնում է մասնավոր հատվածի համար մի շարք խնդիրների:
«Նախատեսված փոփոխությունները սովորաբար քննարկվում են մասնավոր հատվածի հետ, այնինչ այս փոփոխությունն առանց քննարկման է ընդունվել և արագ հաստատվել է: «Կոպիտ ասած՝ դա մեզ համար անակնկալ էր»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանում 17 դեղ արտադրող է գործում, որոնց կեսն արտահանողներ են: «Կառավարությունը պահանջում է դեղերի վրա դրոշմանշում անել, բայց չի նշում այն խնդիրների մասին, որոնց շուրջ ես խոսեցի: Իհարկե, Հայաստանից ուղղակի արտահանման դեպքում դրոշմանշում չի պահանջվում, բայց շատ դեպքերում արտահանում է ոչ թե արտադրողը, այլ դիստրիբյուտորը: Իսկ այդ դեպքում արդեն դրոշմանշում պետք է արվի»,- պարզաբանեց Զաքարյանը:

Նա նշեց, որ թեև Առողջապահության նախարարությանը ներկայացրել է, թե հնարավոր է՝ դեղերը երկուսից-հինգ դրամ թանկանան, սակայն իրենց համար հասկանալի չէ, թե ինչպիսի ուսումնասիրություն են կատարել՝ նման եզրահանգման գալու համար:
Բանախոսն ասաց, որ թեև դրոշմապիտակավորման համակարգի ներդնումը բացատրվում է ստվերի դեմ պայքարով, սակայն դեղագործությունը ամենաթափանցիկ ոլորտն է:

Դեղարտադրողների միության նախագահը նշեց, որ Կառավարության համար իրենք միշտ օրինակելի գործընկերներ են եղել և կարծում է, որ այս որոշման մեջ թաքնված նպատակ չկա:

Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեղերի պարտադիր դրոշմավորման մասին պահանջն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 31-ին: Այնուամենայնիվ Զաքարյանն ասաց, որ իրենք դիմելու են հանրապետության նախագահին և Աժ նախագին, որպեսզի վերջիններս կասեցնեն օրենքը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին