▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգ քաղաքացուց

Երեկ Դալմա մոլի մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Նահապետյանը:

«Երեկ Դալմա մոլի մոտակայքում կայանված մոտ 15 մեքենաներից կողային ապակիները կոտրելու միջոցով կատարվել է զանգվածային կողոպուտ, որը արդյունք է ներկա իշխանության կողմից 800 հանցագործի համաներման միջոցով ազատ արձակելու։
Այս մասին մամուլը չգիտես ինչու լռում է։
Կողոպուտի զոհ ենք դարձել նաեւ մենք»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին