▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դահլիճի անկոտրում որոճն ու էկրանային հուզումնալի անցուդարձը անհնար էր ինչ-որ կերպ կապակցել...Զավեն Բոյաջյան

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Սպին» նայելիս երկու բանից ճնշող տպավորություն ստացա, որ ոչ մի կերպ չի հաջողվում մոռացության տալ:

Մեկը ինձ համար մարդկային էթիկայի խախտում էր. ֆիլմի մեկ երրորդը, եթե ոչ ավելին ընթանում էր չորս կողմից լսվող փոփքորնային խռթխռթոցի նվագակցությամբ, այսինքն՝ եղեռնի ահավոր տեսարանները մարդիկ նայում էին ադիբուդի ծամելով, և, ներողություն, էդ ալոգիկ, անկոտրում որոճն ու էկրանային հուզումնալի անցուդարձը անհնար էր ինչ-որ կերպ կապակցել, եթե չկառչենք դա պաշտպանական ռեակցիա համարելու ավանդական փրկագոտուն:
Երկրորդը պրոֆեսիոնալ էթիկայի խախտում էր. եզրափակիչ տիտրերը, որ ի գիտություն «Մոսկվա»-ի պես հին կինոթատրոնի տնօրինության՝ պիտի ցուցադրվեն մինչև վերջ, սկսվելուց քիչ անց ընդհատվեցին, ինչպես մի կորած-մոլորած գավառական ակումբում, և նույնիսկ նրանք, ում դա կարող էր հետաքրքրել, էդպես էլ չիմացան, որ Ֆաթիհ Աքինը ֆիլմը նվիրել է նաև Հրանտ Դինքին՝ մի մարդու, որին իր ուսուցիչն է կոչել:
Մեկնաբանություններն ավելորդ են:

 

Զավեն Բոյաջյան

 

Կարդացեք նաև`  8,5-ն իմ կյանքի ամենաերկար արկածն էր. Զավեն Բոյաջյան

«Սովետականությունը» դեռ նստած է մեր գիտակցության մեջ. Զավեն Բոյաջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին