▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցյուրիխում Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից. Քլինթոն

 

 

 

 

 

 

 

 

 

168.am-ը գրում է. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվար ընտրություն» գրքում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն ստորագրել են Հայաստան-Թուրքիա արձանագրությունները:

 

 

 

 

 

 

 

 

Քլինթոնը մասնավորապես գրել է. 

«Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ՝ ականատեսը լինելու պայմանագրի ստորագրմանը: Հաջորդ օրը հյուրանոցից մեկնում էի Ցյուրիխի համալսարան, ուր տեղի էր ունենալու արարողությունը: Սակայն խնդիրներ առաջացան Նալբանդյանի՝ Հայաստանի նախարարի հետ, ով համառում էր: Նա անհանգստանում էր, որ Դավութօղլուն պլանավորել էր ելույթ ունենալ ստորագրելու ժամանակ, ու Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից: Դա նշանակում էր, որ ամիսներ տևած բծախնդիր բանակցությունները կարող են տապալվել: Իմ ավտոմեքենաների շարասյունը հետ շրջեցինք և հետ սլացանք դեպի Ցյուրիխի «Գոլդեն Գրանդ» հյուրանոց: Մինչև ես սպասում էի մեքենայում, Ֆիլիպ Գորդոնը շվեյցարացի առաջատար բանագնացի հետ վերև բարձրացան Նալբանդյանին գտնելու և նրան ստորագրելու արարողությանը բերելու համար: Բայց նա անդրդվելի էր: Ֆիլիպը ներքև իջավ՝ զեկուցելու իրավիճակը: Իմ մեքենան արդեն կանգնած էր հյուրանոցի հետևում: Ես սկսեցի աշխատել, հեռախոսով հավաքեցի Նալբանդյանի համարը, իսկ երկրորդ գծով զանգեցի Դավութօղլուին:

«Սա շատ կարևոր է: Մենք շատ հեռու ենք գնացել»,– ասացի նրանց ու մեկ ժամ բանակցելով՝ փորձում էի կամրջել ճեղքվածքը:

Ի վերջո ես վերև բարձրացա, անձամբ խոսելու Նալբանդյանի հետ: Ի՞նչ կլինի, եթե իրադարձության ժամանակ մենք պարզապես չեղյալ համարենք ելույթները: Ստորագրենք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն չանենք և հեռանանք:

Երկու կողմ էլ համաձայնեցին այս տարբերակին, և Նալբանդյանը վերջապես դուրս եկավ: Մենք քայլեցինք ներքև, նա նստեց իմ մեքենան ու գնացինք դեպի համալսարան: Տեղում ևս մեկ ու կես ժամ պահանջվեց, որ նրանք վերջապես հայտնվեն հարթակում: Դա տեղի ունեցավ երեք ժամ ուշացումով, բայց վերջապես մենք այնտեղ էինք: Մենք ստորագրելու արագացված արարողություն կատարեցինք և հետո, ծանր բեռից ազատվածի թեթևությամբ յուրաքանչյուրը հեռացավ այնքան արագ, որքան կարող էր»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին