▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդպես էլ պատասխաններ չստացանք. Արծվիկ Մինասյան

«Ցանկանում եմ անդադառնալ ԿԲ փոխնախագահի ներկայացրած մի շարք դիտարկումներին,  որոնք, ըստ էության,  թույլ են տալիս եզրակացնել, որ ԿԲ-ն ոչ միայն Սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններից դուրս է եկել, այլ նաև չներկայացնելով  երկարաժամկետ կտրվածքով որևէ թիրախային հիմնավոր ծրագիր՝ փաստորեն հայտարարությունների մակարդակով փորձում է ստեղծել տպավորություն, թե իբր այս համակարգը կայուն է, և  պարտադիր բաղադրիչն այլընտարանք չունի, սակայն դա այդպես չէ»,- այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ:

Անդրադառնալով պատասխանող կողմի հնչեցրած փաստարկներին՝ պատգամավորը նշեց.

«Այստեղ այնպիսի տեսակետ հնչեց, որ կամավոր ֆոնդերը  2010 թվականից  ներդրված են: Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, բարձր դատարան: Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կամավոր կենսաթոշակային համակարգի վերջին իրավական ակտը, որը կարող էր թույլ  տալ մասնավոր կազմակերպություններին դիմելու լիցենզավորման համար, ընդունվել է  2013 թվականին: Առաջին ֆոնդը գրանցվել է 2013-ի առաջին եռամսյակից հետո»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախորդ դեռ նախորդ նիստի ժամանակ ակնկալում էին, որ պատասխանող կողմը կներկայացնի պարզ թվային փաստեր, հիմնավորումներ, սակայն պատգամավորի խոսքով.

«Ինչպես տեսանք՝ ոչ ոք ոչինչ չներկայացրեց:  Այն հարցադրումները, որոնց պատասխանները պետք է հնչեին, այդպես էլ չստացանք»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին